Պաշտոնական

Հայաստանը պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով կազմակերպել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով կազմակերպել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը Հակոբ Արշակյանը կարեւորել է հաջորդ տարի Երեւանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը եւ եւս մեկ անգամ հաստատել Հայաստանի պատրաստակամությունը համաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի արձագանքը` կարեւորելով Հայաստանի տարածքային ամբողջականության, անկախության, ժողովրդավարության, ուժի կիրառման բացառման եւ փոխադարձության սկզբունքները:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի կողմից առաջարկվող <<Խաղաղության խաչմերուկի>> գաղափարին` շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում