Ակնհայտ է, որ ադրբեջանական ռեժիմի ներքո չի կարող արդար դատավարություն լինել․ Էդմոն Մարուքյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։

Մարուքյանը X-ի իր էջում հերթական անգամ նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից և ծաղր է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ։

«Ինչպես ես նախկինում հայտարարել էի, Ադրբեջանում բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, իրենցից ֆարսի ժանր և ծաղր են ներկայացնում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ, հանդիսանում են բոլոր համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի խախտում այն պարտականությունների համատեքստում, որոնք Ադրբեջանը իր վրա վերցրել է։

Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալայի դեպքերին և ներողություն է խնդրել հայերենով, բառացիորեն ասելով, որ ինքն այնտեղ չի եղել։ «Ես այնտեղ չեմ եղել, ես ներողություն եմ խնդրում բոլորից, ես այնտեղ չեմ եղել»։ Սակայն թարգմանիչը փոխանցել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրել Ադրբեջանի ժողովրդից հայերի կողմից իրականացված բոլոր միջադեպերի համար՝ սխալ ներկայացնելով Վագիֆ Խաչատրյանի խոսքերը։

Ակնհայտ է, որ ադրբեջանական ռեժիմի ներքո չի կարող արդար դատավարություն իրականացվել, դրա համար նրանք պարտավոր են անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Մարուքյանը։

Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել էր ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։Բաքվում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Մեշալա գյուղում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար»։

Հայերեն English Español Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ