Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին hոկտեմբերի 23-ին Թեհրանում ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:

ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:

Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում