Հասարակական

ՀՀ բուժհաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 150 բուժառու

1 րոպեի ընթերցում

ՀՀ բուժհաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 150 բուժառու

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 150 բուժառու շարունակում է բուժում ստանալ հայաստանյան տարբեր հաստատություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 24-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 11-ինը՝ ծայրահեղ ծանր։

«Առողջության պահպանման առաջնային կենտրոններում արդեն իսկ 42 հազար մարդ գրանցվել է, և սա նշանակում է, որ ամբուլատորիաներում ու պոլիկլինիկաներում նման թվով մարդիկ են կցագրվել։ Նրանցից 33-ը հղիներ են»,-հավելել է Բաղդասարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում