Փաշինյանը Լիտվայի վարչապետին է ներկայացրել ԼՂ-ում էթնիկ զտումների և 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ շուրջ 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հայտարարության ընթացքում իր խոսքում:

«Վարչապետ Շիմոնիտեին ներկայացրեցի նաեւ մեր տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների, եւ ԼՂ ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաեւ նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերը»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը եւ Եվրամիությանը այս հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

«Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար այս աջակցության շարունակականությունը կարևոր է»,-նշեց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский Türkçe

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA