Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը` հատկապես վերջին տարիներին, ակտիվորեն ամրապնդվում է և վստահություն հայտնել, որ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում են ՖՄԿ անդամ պետությունների միջև կապերի զարգացմանն ու խորացմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը:

Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Հայաստան է ժամանել իր համերաշխությունն արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայերեն العربية Français Русский Türkçe

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին