Պաշտոնական

Վարչապետը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

Նրանց թվում են եղել` Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը, Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և այլք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և հետագա զարգացման շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում