Պաշտոնական

Տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների վերաբերյալ քննարկում

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների վերաբերյալ քննարկում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված քննարկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 անձանց բռնի տեղահանման արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված աշխատանքներին։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլերկը՝ վերահաստատելով գրասենյակի պատրաստակամությունը՝ նպաստելու արձագանքի արդյունավետ համակարգման իրականացմանը։

Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ միջազգային հումանիտար և զարգացման կառույցների կողմից արդեն իսկ մեկնարկած ծրագրերը։ Աշխատանքների հասցեականությունը ապահովելու տեսանկյունից կարևորվել է Կառավարության կողմից ներկայացվող արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության հնարավորությունը։

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերները և մասնագիտացված գործակալությունները կաջակցեն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին այս աղետի հետևանքները հաղթահարելու և մեր հայրենակիցների համար կայուն կենսապայմաններ ապահովելու գործում:

Հանդիպմանը ներկայացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի կողմից մշակված արձագանքման ծրագիրը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նախատեսվող աշխատանքների ձևաչափին և հիմնական առաջնահերթություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում