Ասիական ինդեքսներ- 16-10-23
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 16-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 2.03%-ով և կազմել 31659.03 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.53%-ով և կազմել 2273.54 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 3073.81 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 17640.36 կետ: