Տնտեսություն

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 647 միլիոն 100,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նշված գումարից 30 միլիոն 531,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար։

32 միլիոն 232,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգերի, 86 միլիոն 787,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Լիճք գյուղի խմելու ջրագծի կառուցման, 497միլիոն 549,3 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի և Արծվանիստ, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Վարդաձոր և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման համար։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում