Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նախավերջինն է Եվրո-2024-ի ընտրական փուլի մրցաշարային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերից առաջ նախավերջին տեղում է մրցաշարային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրո-2024-ի ընտրական փուլի հերթական խաղային օրվան Հայաստանի հավաքականը չէր մասնակցում: Թուրքիայի հավաքականը, տանն ընդունելով Լատվիային, հաղթեց խոշոր հաշվով ` 4:0, իսկ Ուելսը 2:1 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ:

Վերջին երկու տուրերից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը Թուրքիան է, որն արդեն իսկ որակավորվել է Եվրո-2024-ի համար: Երկրորդ և երրորդ տեղերում 10-ական միավորով Ուելսը և Խորվաթիան են: 4-րդ տեղում Հայաստանն է 7 միավորով և վերջին տեղում 3 միավորով Լատվիան է:

Նախավերջին տուրում` նոյեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Ուելսին, իսկ նոյեմբերի 21-ին` արտագնա հանդիպում կանցկանցի Խորվաթիայի դեմ:

Հայերեն Español

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին