Պաշտոնական

ՀՀ նախագահը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետութան նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

ՀՀ Ազգային ժողովը Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացրել է հոկտեմբերի 3-ին՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում