Սպորտ

Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու պարտությունը Լատվիայից

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու պարտությունը Լատվիայից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մրցեց Լատվիայի հետ և պարտվեց նախորդ տուրերում ոչ մի միավոր չվաստակած ընտրանուն:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի հավաքականի վերջին խաղի, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի նորեկների մասին խոսել ենք Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ:

«Սա մեզ համար շատ կարևոր խաղ էր, և, եթե նման խաղում հավաքականն իրեն այսպես է դրսևորում, ապա սպասելիքների նշաձողը պետք է իջեցնել: Մենք ավանդաբար այսպիսի հավաքականների դեմ բարդ խաղեր ենք ունենում, այսինքն` մենք չեն կարողանում բացել փակվող թիմերին: Նախկինում, գուցե, ստեղծագործ մտքի պակաս կար, բայց այժմ, նայելով հավաքականի ֆուտբոլիստներին և նրանց հնարավորություններին, այդպիսի խնդիր չպետք է լիներ»,-ասաց նա:

Մանրամասները` Podcast-Sport-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում