Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությունն անխուսափելի է․ Time-ի հոդվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան Time ամսագրում հոդված է հրապարակվել, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությանը․ հոդվածի հեղինակը դա անխուսափելի է համարում՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինչպիսին է մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար» խորագրով հոդվածի հեղինակը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջրականի (Ջաբրայիլ) Սուրբ Աստվածածին եկեղեցու հողին հավասարեցումը և Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցի ոչնչացումը Ադրբեջանի կառավարության կողմից, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը և վանդալիզմի ենթարկումը։

«Արցախում հազարամյակների հայկական կյանքի բնաջնջումը հնարավոր է դարձել այն մարդկանց անգործության ու թվացյալ անտարբերության պատճառով, ովքեր կարող էին դա կանխել։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը բարձրաձայն խոսում են մարդու համընդհանուր իրավունքների մասին, բայց ոչինչ չարեցին ինը ամիս, մինչ արցախցիները զրկված էին սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ կենսական նշանակության ապրանքներից: Նրանք ոչինչ չարեցին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը կատարելու համար, որը դեռ 2023 թվականի փետրվարին պահանջում էր Ադրբեջանից դադարեցնել իր շրջափակումը։ Այդ անգործությունը ակնհայտորեն քաջալերեց Ադրբեջանին հարձակվել, ճիշտ այնպես, ինչպես կխրախուսի մյուսներին անել նույնը այլուր», - գրել է հոդվածի հեղինակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին:

Հեղինակը նախազգուշացնում է, որ պատմությունից կարելի է եզրակացնել, որ էթնիկ զտումները սովորաբար ուղեկցվում են մշակութային օբյեկտների ոչնչացման տարբեր տեսակներով՝ սկսած վանդալիզմից մինչև ամբողջական հողին հավասարեցում։ Ավելի քիչ հայտնի և փոքր եկեղեցիներն ու հուշարձաններն, ըստ Մարանցիի, հողին կհավասարեցվեն, իսկ առավել հայտնիների, օրինակ՝ միջնադարյան հայկական ճարտարապետության կոթողներ Դադիվանքի կամ Գանձասարի դեպքում կլինեն կեղծարարություններ։ Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանն արդեն իսկ փորձել է դրանք ներկայացնել որպես «Կովկասյան Աղվանքի վանքեր»։ Իսկ բազմաթիվ այլ կոթողներից, հեղինակի համոզմամբ, կջնջվեն հայկական արձանագրությունները։

Հեղինակը հիշեցնում է նաև 1915 թ․ Հայոց ցեղասպանությանը հաջորդած մշակութային ցեղասպանությունը։

«Այժմ ժամանակն է, որ աշխարհը պաշտպանի Լեռնային Ղարաբաղում մնացած հայկական մշակույթը։ Եթե ոչ, ապա ո՞ր մշակույթը կլինի հաջորդը», - եզրափակում է հոդվածի հեղինակը։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին