Հասարակական

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 6- ամսյա սոցիալական աջակցություն տրամադրելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 6- ամսյա սոցիալական աջակցություն տրամադրելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վեցամսյա սոցիալական աջակցություն տրամադրելու նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բռնի տեղահանվածներին կտրամադրվի ամսական 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար:

Աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝

  • եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
  • բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։

Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանա, սակայն վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այս ամսվա վճարման ցուցակը կձևավորվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստացած անձանց տվյալների մշակման միջոցով։

Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն՝ Հայփոստի միջոցով, այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար։

Նոյեմբերամսիցաջակցությունըչիվերաբերի՝

  • բնակչությանսոցիալականպաշտպանությանհաստատությունումժամանակավորբնակվողանձանց,
  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։

Սկսածնոյեմբերիցաջակցությունըկտրամադրվիմեկանգամներկայացվողառցանցդիմումներիհիմանվրա,որիընթացակարգըկներկայացվիլրացուցիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում