Քաղաքականություն

Հայաստանում ռուսական 102–րդ ռազմաբազայի և սահմանապահների վերաբերյալ հարց Ռուսաստանի և մեր կողմից չի բարձրացվել. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ռուսական 102–րդ ռազմաբազայի և սահմանապահների վերաբերյալ հարց Ռուսաստանի և մեր կողմից չի բարձրացվել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների վերաբերյալ հարց չի բարձրացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության սահմանապահների և 102-րդ ռազմաբազայի ապագային վերաբերվող հարցին։

« Գիտեք, ես նոր խոսում էի Լեռնային Ղարաբաղի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի, օրինակ՝ Ձեր հարցին ի պատասխան, Հայաստանում մնալ-չմնալու իրավական հիմնավորման մասին՝ այն դեպքում, երբ նրանք Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս և ասացի, որ նրանց Հայաստանում մնալու համար ոչ մի իրավական հիմք չկա: Բայց մյուս կողմից չեմ հասկանում Ձեր հարցը՝ կապված սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի մասին, որովհետև նրանց՝ այստեղ գտնվելու հիմքերը շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ և այդ հիմքերի հետ կապված Ռուսաստանի Դաշնությունը և մենք որևէ հարց չենք բարձրացնում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այստեղ կան բազում խնդիրներ, բայց այնպես չէ, որ բոլոր խնդիրներն այսպես փոխկապակցված են իրար հետ կամ պատճառահետևանքային կապեր ունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում