Պաշտոնական

Փոխվարչապետը և ՄԱԿ ՓԳՀ պաշտոնյան քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ոլորտում միջազգային համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը և ՄԱԿ ՓԳՀ պաշտոնյան քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ոլորտում միջազգային համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման հարցերում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, hանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել բռնի տեղահանվածների կարիքների արդյունավետ արձագանքման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունավետ ձևաչափի վերաբերյալ՝ կարևորելով վերջիններիս հետ համատեղ նախատեսվող աջակցության ծրագրերի հասցեականության ապահոման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում