«Նոր գիրք»-38/23. Գրիգորյան, Մալո, Խլղաթյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Վահագն Գրիգորյան, «Ոստանի վերջին ճամփորդությունը»

Մարդն ավարտում է իր կյանքի ուղին: Ողջ կյանքն օտար ափերում վատնած՝ ոտքով բռնում է հայրենիքի ճամփան: Ինչո՞վ կավարտվի այս ողբերգա- զավեշտական ճամփորդությունը, կհասնի՞ նա տուն, կիրականացնի՞ իր վերջին ցանկությունը: Այս մասին է «Ոստանի վերջին ճամփորդությունը» վիպակը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն

Հեկտոր Մալո, «Սյուզան» և «Օրիորդ Կլիֆտոն»

Ֆրանսիացի հռչակավոր գրող Հեկտոր Մալոն հայ ընթերցողին ծանոթ է «Առանց ընտանիքի» վիպակով: «Սյուզան» վեպը (1872 թ.) նկարագրում է ֆրանս-պրուսական պատերազմին առնչվող դեպքերը: Վեպում արծարխվող հարցերը զարմանալիորեն արդիական են, սյուժեն՝ գրավիչ:

«Օրիորդ Կլիֆտոն» վեպը գրվել է ավելի ուշ՝ որպես «Սյուզանի» շարունակություն: Երկու ստեղծագործություններն էլ ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ՝ շնորհիվ տաղանդավոր հեղինակի սահուն գրչի, նուրբ հեգնանքի և պատմական իրադարձությունների վառ նկարագրության: Թարգմանությունը՝ Թերեզա Ստեփանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն

Մարիամ Խլղաթյան, «Ես ուրախ եմ»

3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։ Նա ուրախ է, երբ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը կողքին են, երբ բնության գրկում է, խաղում է ընկերների ու փոքրիկ շնիկի հետ, ում մասին հոգ է տանում հենց գրքի հերոսուհին։ Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում