Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի գործակալությունները ակտիվ կներգրավվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցիչ և գրասենյակի ղեկավար Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, փոխվարչապետ Խաչատրյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի ևհրապարակված մամուլի հաղորդագրության առնչությամբ՝ընդգծելով, որ դրա ձևաչափը և բովանդակությունը չէին համապատասխանում հայկական կողմի ակնկալիքներին ՄԱԿ միջգերատեսչական փաստահավաք առաքելության գործուղման վերաբերյալ: Ընդգծվել է, որ նման ուշացած այցը կարող էր միայն արձանագրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության հետևանքները։

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ներկայացվել են առավել խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների, բուժառուների առողջական, սոցիալական, հոգեբանական և այլ կարիքները՝ հույս հայտնելով, որ դրանց արձագանքելու գործընթացում ՄԱԿ-ի գործակալությունները ակտիվ ներգրավվածություն կցուցաբերեն:

Հայերեն Русский

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել