Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ոճիր որակեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը այս մասին հայտարարեց հոկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անձամբ գիտակցաբար չի օգտագործում «էթնիկ զտում» և «բռնի տեղահանում» արտահայտությունները, որոնք օգտագործում է հայկական կողմը:

«Ես չեմ ցանկանում ոճրագործությանն իրավական որակում տալ, բայց ասում եմ, որ դրանք ոճիրներ են»,-նշեց Կատրին Կոլոննան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում