Քաղաքականություն

ՀՀ-ն ունի էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունը, Թուրքիայի պահանջներն անտեղի և ժամանակավրեպ են. Խանդանյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ունի էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունը, Թուրքիայի պահանջներն անտեղի և ժամանակավրեպ են. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջներն անտեղի ու ժամանակավրեպ են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանն էներգետիկ անվտանգության շուրջ իր ռազմավարությունն ունի: Նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ: Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից»,-ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ բազմիցս են եղել նման դիմումներ:

Պատգամավորն ընդգծեց, որ ամբողջ աշխարհն է ատոմային էներգիայի անցնում՝ ածխաջրածնային պաշարների հետ կապված:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում