Հասարակական

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգեւ է հատկացրել 100 տարին բոլորած 7 տարեցների

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգեւ  է հատկացրել  100 տարին բոլորած 7 տարեցների

ԳԱՎԱՌ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Տարեցների օրվա կապակցությամբ դրամական պարգեւ է հատկացրել կյանքի մեկ դարի շեմն անցած 7 տարեցների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, դրամական պարգեւի են արժանացել Գավառ համայնքի բնակիչներ Մեխակ Ավետիսյանը, Մարիամ Զոհրաբյանը, Թամարա Մադոյանը, Թագուշ Իսպիրյանը, Մարտունի համայնքի բնակիչներ Ռոզա Գասպարյանը եւ Ֆենիկ Փաշոյանը, Վարդենիս համայնքի բնակիչ Արաքսիա Սարդարյանը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, անձամբ այցելելով պարգեւատրման արժանացածներին, մարզպետ Կարեն Սարգսյանի անունից Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել են նրանց, մաղթել քաջ առողջություն ու հանձնել նախատեսված պարգեւները։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում