Տնտեսություն

«Հայրենակից». IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար

3 րոպեի ընթերցում

«Հայրենակից». IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ IDBank-ը ստեղծել է բանկային ծառայությունների արտոնյալ փաթեթ՝ նախատեսված հատուկ ԼՂ-ից տեղահանվածների համար։

Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանման հետևանքով մեր հայրենակիցները դժվարին մարտահրավերների առջև են կանգնած, իսկ Հայաստան գալուց հետո առաջնային ֆինանսական գործիքների անհրաժեշտություն են ունենալու, IDBank-ի թիմը ստեղծել է արտոնյալ փաթեթ՝ կազմված բանկային այն ծառայություններից, որոնք առաջին հերթին կհամապատասխանեն բռնի տեղահանված մեր քաղաքացիների կարիքներին։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար կարևոր էր ծանր պահին հայրենակիցներին սատարելու նաև առաջնային բանկային ծառայությունների մասով։ «Սա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Հույս ունենք, որ կկարողանանք բավարարել նրանց առաջնային կարիքները՝ որոշ ծառայություններ տրամադրելով անվճար կամ արտոնություններով»,-նշում է Մհեր Աբրահամյանը։

«Հայրենակից» փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները․

  • Visa Gold կամ MasterCard Gold քարտերից ցանկացածը՝ անվճար՝ առանց սպասարկման վճարի՝ երեք տարի ժամկետով,
  • 0% կանխիկացում նշված քարտերից IDBank-ի կամ ԱրՔա համակարգի անդամ բոլոր բանկերի բանկոմատներով, ամսական մինչև 1 մլն դրամ,
  • 50% զեղչ մեկ լրացուցիչ արժութային քարտի սպասարկման համար,
  • Քարտերից ելքերի և մուտքերի մասին անվճար SMS-ծանուցումներ,
  • Մինչև 19 մլն ՀՀ դրամ ավանդի ներդրման դեպքում 3 ամիս անց պայմանագիրը խզելիս կուտակված տոկոսների պահպանում,
  • Անվճար պահատուփերի տրամադրում մինչև 30 օր ժամկետով,
  • Դոլարային և ռուբլու հաշիվներին մինչև 19մլն ՀՀ դրամ առանց միջնորդավճարի մուտքագրելու և ելքագրելու հնարավորություն,
  • Հաշիվների վերաբերյալ անվճար քաղվածքների և տեղեկանքների տրամադրում։

Փաթեթը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ունեն Լեռնային Ղարաբաղում տրամադրված անձնագիր (անձնագիրը տրված է 070-ի կողմից) կամ ում հաշվառման հասցեն Արցախի Հանրապետությունում է։ Փաթեթի միացումն ու սպասարկումն ամբողջովին անվճար է։ Փաթեթում ներառված ծառայությունները կարող են փոփոխվել և հարմարեցվել ըստ հաճախորդների կարիքների։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել IDBank-ի պաշտոնական կայք, իսկ փաթեթին միանալ կարելի է՝ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։ Մասնաճյուղերի աշխատանքային ժամերին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղումով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում