Քաղաքականություն

Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով երկրի գլխավոր դատախազության տեղեկատվությանը՝ հայտնում են, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2002 թվականին իբր խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Մնացականյանը ձերբակալվել էր նախօրեին Լաչինի միջանցքիՀակարիի ապօրինի անցակետում։

Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2006 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը որոշում է կայացրել Մնացականյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (խոշտանգում), նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։

Հակարիի կամրջի ապօրինի անցակետից բերման ենթարկվելուց հետո Լևոն Մնացականյանը տեղափոխվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում