Տնտեսություն

Բացվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական հաշիվ

1 րոպեի ընթերցում

Բացվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական հաշիվ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նվիրատվության համար բացվել է գանձապետական հաշիվ։ «Արմենպրես»-ին այս մասինտեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ եւ կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ եւ նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել:

Նվիրատվություններն ընդունելու եւ տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դրամային բանկային փոխանցումները կարելի է ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության900005002762գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-paymants համակարգով հետեւյալ հղումով՝https://e-payments.am/hy/state-duties/step3/service=5425/:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում