Պաշտոնական

Խանդանյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Խանդանյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Երեխաների և ընտանիքի նախկին նախարար Էդվարդ Թիմփսոնի և «Խնամք երեխաների համար» ՀԿ հիմնադիր նախագահ Ռոբերտ Գլովերի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱԺ լրատվական ծառայությունը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ է եղել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների հետ:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Սարգիս Խանդանյանի խոսքով Ադրբեջանի` էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով արդեն ավելի քան 90 հազար անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է Հայաստան:

Սարգիս Խանդանյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:

Կողմերը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվող քաղաքացիների, մասնավորապես, տարեցների եւ երեխաների սոցիալական կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում