«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։

Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից ու Լեռնային Ղարաբաղի հայաթափման գործողություններից հետո «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործունեությունը ևս ԼՂ-ում կսահմանափակվի։

Հայերեն Русский