ԼՂ-ում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ դիակ և մեկ աճյուն
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԼՂ ՆԳՆ տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։