Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. Պաշտպանության փոխնախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանային իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է: ՊՆ-ն ուշիուշով հետևում է իրավիճակի դինամիկայի փոփոխությանը: Որևէ փոփոխության դեպքում անմիջապես կիրազեկենք հանրությանը»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական զորքերի կուտակումները ո՞ր ուղղություններով են՝ փոխնախարարը շատ մանրամասներ չբացեց՝ խնդրելով բավարարվել վերջին շրջանում հրապարակված տվյալներով:

Նա, սակայն, նշեց. «Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով մենք սահմանային գոտում ենք հայտնվել: Եվ, եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավելի, մի տեղ պակաս, մի տեղ մի զինատեսակ ավելի, մի տեղ մի զինատեսակ պակաս: Բայց կարևորն այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և լարման միտում գոնե այս պահին չի նկատվում»:

Հայերեն English Français Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել