Հասարակական

Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր հայերին

2 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր հայերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միանում է իր հայրենակիցներին՝ «պահանջելով ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր հայերին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մխիթարյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Նա նաև մտահոգություն է հայտնել ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող հայերի կալանավորումների առնչությամբ։

«Մինչ տասնյակ հազարավոր ընտանիքներ Լեռնային Ղարաբաղից փախչում են Հայաստան՝ անվտանգ ապաստան ստանալու, կալանավորումները դառնում են տագնապալի միտում», - գրել է նա:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը նաև անդրադարձել է հումանիտար նախաձեռնություններում Ռուբեն Վարդանյանի ունեցած մեծ դերակատարմանը։

«Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և համահիմնադիրն է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, որը սատարում է խաղաղության կառուցմանը և ամբողջ աշխարհում մարդկանց ապահովում է կրթությամբ և բուժօգնությամբ», - շեշտել է Հենրիխ Մխիթարյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում