Արցախ

ԼՂ-ում պայթյունի վայրից մինչև օրս հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում պայթյունի վայրից մինչև օրս հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար»,-ասված է հայտարարությունում:

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում վառելիքի պահեստում սեպտեմբերի 25-ին պայթյուն էր տեղի ունեցել: Կան զոհեր ու վիրավորներ: Պահեստի պայթյունից հետո սանիտարական ավիացիայով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տարհանվել են այրվածքներով քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում