Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Չարի վերջը» ՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2023

5 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Չարի վերջը» ՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը երկրորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:

Երրորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Չորրորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Հինգերորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

Վեցերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը՝ այս անգամ մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ։

Յոթերորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը» գիրքը՝ այս անգամ մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ։

Կորնեյ Չուկովսկու«Այբոլիտը»ութերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները: Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

Իններորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Տասներորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը՝ այս անգամ մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Հովհաննես Թումանյան

«Չարի վերջը»

Բուկինիստ 91
2 *

Հովհաննես Թումանյան

«Փիսիկի գանգատը»

Բուկինիստ 80
3 +3 «Շունն ու կատուն» Բուկինիստ 77
4 * «Երեք խոզուկները» GSM 73
5 0

Դերենիկ Դեմիրճյան

«Պույ-Պույ Մուկիկը»

GSM 70
6 * 4.jpg (64 KB) «Շունն ու կատուն» GSM 70
7 * 7.jpg (285 KB)

Դերենիկ Դեմիրճյան

«Պույ-Պույ Մուկիկը»

GSM 49
8 * «Այբոլիտը» Բուկինիստ 47
9 -8 «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» Դավինչի 47
10 * 2su6pichjdnkbgox.jpg (151 KB) «Շունն ու կատուն» GSM 46

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում