Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածի հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ:

Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»,- գրել է վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում