Վարչապետի աշխատակազմը հերքում է իրեն ևս 10 ավտոմեքենա ամրակցելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմից հերքում են լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե աշխատակազմին կամրացվի ևս 10 լրացուցիչ ավտոմեքենա։ Այս մասին «Արմենպրես»-ին ասացին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«2023 թվականի սեպտեմբերի 28-ին լրատվամիջոցներում շրջանառվել են «Վարչապետի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա՝ տարբերանշանով» վերնագրով լուրեր, որոնց վերաբերյալ հայտնում ենք հետևյալը, որ նախագիծը վարչապետի աշխատակազմի մասով կրում է տեխնիկական բնույթ:

Նշված խմբագրությամբ ընդունելու արդյունքում վարչապետի աշխատակազմին սպասարկող տրանսպորտային միջոցների թվաքանակը չի ավելանա և կմնա անփոփոխ, ուստի շրջանառվող լուրերն առ այն, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների արդեն իսկ առկա թվաքանակին ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման լրացուցիչ ավտոմեքենա, անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»,- նշեցին վարչապետի աշխատակազմից։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել