Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինստիտուտը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության և բանակի ներկայացուցիչներին «անջատողական» որակելով՝ փորձ է արվում արդարացնել անօրինական կալանավորումներն ու սպանությունները։

«Վարդանյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի բացահայտ ջատագովը, հատկապես ատելի է Ադրբեջանի համար։ Նրա կալանավորումը խոշտանգումների և արտադատական սպանության կամ ցուցադրական դատավարության շատ բարձր ռիսկ է պարունակում: Նա և Արցախի կառավարության և ինքնապաշտպանության բանակի ներկայիս ու նախկին անդամները դասակարգվել են «անջատողականների» և «ահաբեկիչների» կատեգորիային, որը պետություններն օգտագործում են ապօրինի կալանավորումն ու սպանությունն արդարացնելու համար», - գրված է ինստիտուտի՝ X սոցցանցի էջում կատարված գրառման մեջ։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նաև ենթադրում է, որ Ռուբեն Վարդանյանը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Ադրբեջանում գերության մեջ գտնվող մյուս հայ ռազմագերիները։

«Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունը հատկապես հիմնավորված է` հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանացել են 2020 թ.-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները: Նրանք խոշտանգվել են, նվաստացվել, սպանվել, անհետացել և ենթարկվել ցուցադրական դատավարությունների: Սա լավ փաստագրված է», - նշված է ինստիտուտի հայտարարությունում:

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համոզմամբ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ինչպես նաև այլ համաշխարհային առաջնորդները պետք է պահանջեն Ադրբեջանից Վարդանյանի անվտանգ վերադարձը և պետք է ապահովեն, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության, ինչպես նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները նույնպես հեռանալու թույլտվություն ունենան։

«Մենք աշխարհին հիշեցնում ենք, որ էլիտայի ներկայացուցիչների կալանավորումը, սպանությունը և անհետացումը ցեղասպանությանը բնորոշ գործողություն է», - նշում են ինստիտուտում։

Հայերեն English Español Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող