ՀՀ կառավարությունը ՊՆ-ին 2024 թ.-ին կհատկացնի 37.7 մլրդ դրամով ավելի շատ գումար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թվականին կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թվականի բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ:

«Ըստ առանցքային ուղղությունների` ճանապարհային ոլորտում` ներքին աղբյուրների հաշվին, նախատեսվում է իրականցնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ երկարության հանրապետական և 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 107 կմ միջին նորոգման, 4 074 կմ ամառային և 4 841 կմ ձմեռային պահպանման, ինչպես նաև` 3 թունելների, 5 կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքներ` 75.6 մլրդ դրամի չափով»,- նշեց Հովհաննիսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ 2024 թվականին ջրային ոլորտում կշարունակվի փոքր և միջին ջրամբարների կառուցումը:

«6 ջրամբարի համար ձեռք կբերվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր, 9-ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքները, կմեկնարկի մեկ ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները` շուրջ 2.3 մլրդ դրամով»,-ասաց նախարարը:

Նա ավելացրեց, որ կմեկնարկեն 30 ջրավազանների վերականգման աշխատանքները, որոնց ընդհանուր գումարը կկազմի 2.7 մլրդ դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բյուջեն 2024 թվականին կկազմի 92 մլրդ դրամ, որը 27,4 մլրդ դրամով կամ 41.9 տոկոսով ավելի է 2023 թվականից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կկազմի 745 մլրդ դրամ, որը 91.5 մլրդ դրամով կամ 14 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:

ՀՀ առողջապահության նախարարության բյուջեն կլինի 168 մլրդ դրամ, որը 26 մլրդ դրամով կամ 18.4 տոկոսով ավելի կլինի 2023 թվականից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն կկազմի 345 մլրդ դրամ, որը 95 մլրդ դրամով կամ 38 տոկոսով ավելի կլինի 2023 թվականից:

Կառավարությունը հաստատեց ներկայացված բյուջեի նախագիծը:

Հայերեն English Русский

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ