Արցախ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են առաջիկա օրերին Եվլախում երրորդ հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են առաջիկա օրերին Եվլախում երրորդ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկա օրերին Եվլախում կկայանա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված կլինի Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը։

Ավելի վաղ, սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը։

ԼՂ պատվիրակության կազմում էին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր Մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում