Արցախ

ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից գտնվող բենզինի պահեստի պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նոր մասունքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նրանց ինքնությունը բացահայտելու նպատակով կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր։

Ծառայությունը նաև հրապարակել է դրանց լուսանկարները՝ նշելով, որ հարազատները կարող են մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, որը գտնվում է կառավարության շենքում։

p1.jpg (219 KB)

p2.jpg (242 KB)

p3.jpg (331 KB)

0p4.jpg (177 KB)

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:

Գերատեսչությունը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում