ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ի հավելումն տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։