Արցախ

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ և 83-ամյա տղամարդ են կորել

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ և 83-ամյա տղամարդ են կորել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել տեղի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Երեխան` Մանիկա Վանյանն, ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։

Տարեց տղամարդն 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում