Արցախ

ԼՂ ԱԻՊԾ-ն բնակչությանը հորդորում է չհրդեհել տներն ու այլ նշանակության օբյեկտներ, քանի դեռ բոլորը չեն տեղափոխվել ՀՀ

1 րոպեի ընթերցում

ԼՂ ԱԻՊԾ-ն  բնակչությանը հորդորում է չհրդեհել տներն ու այլ նշանակության օբյեկտներ, քանի դեռ բոլորը չեն տեղափոխվել ՀՀ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բնակչությանը հորդորում է չհրդեհել իրենց բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ, քանի դեռ բոլորը չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ կարևորելով ծանր ու դժվարին ժամանակահատվածում պատասխանատվություն ցուցաբերելը և անվտանգության կանոնները պահպանելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում