Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գորիսում և Կոռնիձորում արդեն իսկ բազմաթիվ կամավորներ են ներգրավված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հումանիտար կենտրոնում» կայացած ասուլիսում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով, թե ի՞նչ աշխատանք է տարվում կամավորների ներգրավվման ուղղությամբ և ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս ուղղությամբ։

«Արդեն իսկ և՛ Գորիսում, և՛ Կոռնիձորում ներգրավված բազմաթիվ կամավորներ կան և նրանք աշխատանքներ են իրականացնում։ Մենք գործարկել ենք կամավորների հերթագրման հարթակ և այս պահի դրությամբ գրանցվել է 650 կամավոր»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն վայրերում, որտեղ այս կամ այն սոցիալական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, կամավորների ներուժը կօգտագործվի։

«Կամավորների հավաքագրումը շարունակվում է։ Վստահ ենք, որ կամավորների թիվը կմեծանա»,- ասաց Մկրտչյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում