Խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են, Սյունիքը շուրջօրյա ռեժիմով ընդունում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. մարզպետ

2 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքն աշխատում է գերլարված ուժերով՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, մարդկանց դիմավորում են 24-ժամյա ռեժիմով, մարզում գործում է 350-հոգանոց աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Մենք 24-ժամյա ռեժիմով ընդունում ենք մարդկանց, որոնց հոսքն անդադար է, չի վերջանում: Հակարի կամրջից սկսած մինչև Գորիս քաղաք մարդկանց հոսքեր են՝ մեքենաների խցանումներով, տարբեր խնդիրներով, բայց ամբողջ ճանապարհը հազարավոր ԼՂ բնակիչներով լեփ-լեցուն է»,-ասաց Ղուկասյանը:

Մարզում ստեղծվել է 350-հոգանոց աշխատանքային խումբ, որի մեջ ներառված են բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզպետի ողջ աշխատակազմը:

«Գերլարված նյարդերով և ուժով ենք աշխատում: Մարզը մեծ պատվով իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Բնականաբար սա աղետ է, խնդիրները բազմազան են, սակայն անում ենք առավելագույնը, որ հնարավորինս շուտ մարդիկ, որոնք մնացել են Հակարի կամրջի մոտ, խցանումների մեջ են, ինչ-որ կերպ հասնեն այստեղ»,-ասաց մարզպետը:

Նա նշեց՝ հիմնական բեռը Սյունիքի վրա է, սակայն այնտեղից ուղարկում են բոլոր մարզեր: Բոլորին դիմավորում են Սյունիքում, փորձում հասկանալ կարիքները, ըստ անհրաժեշտության օգնում են հասնել տարբեր մարզեր:

«Բոլոր խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են: Խնդիրն ուղղակի փողոցներն են, որ ամբողջությամբ պարալիզացված են, որովհետև տասնյակ հազարավոր մեքենաներ են այստեղ: Սա է բուն խնդիրը, որ դանդաղեցնում է մեր աշխատանքը: Մնացածը՝ սննդի, դեղորայքի հետ կապված, որևէ խնդիր չկա: 37 տարբեր կետերում սնունդ և ջուր ենք մատակարարում»,-ասաց մարզպետը:

Հայերեն Русский

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին

Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի