Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ցանկերը մեկտեղվել են reArmenia և Tikunq.am թվային հարթակներում

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ցանկերը մեկտեղվել են reArmenia և Tikunq.am թվային հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին աջակցություն տրամադրող կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների ցանկը մեկտեղվել է reArmenia և Tikunq.am թվային հարթակներում: Աջակցման ցանկերը պարբերաբար թարմացվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ reArmenia հարթակի ցանկում առանձնացված են հետևյալ ենթաբաժինները՝ հումանիտար, կացության ապահովում, հոգեբանական աջակցություն և բժշկական օգնություն: Tikunq.am-ը համալրված է որոնողական համակարգով՝ հեշտացնելու փնտրվող աջակցության տեսակը:

Tikunq.am-ից Արման Աթոյանը տեղեկացնում է՝ յուրաքանչյուր անհատ կարող է մուտք գործել հարթակ և մուտքագրել առաջարկվող իր աջակցությունը՝ կցելով տեղակայման վայրը: Այս պահին գրանցված 26 առաջարկ ունեն, թիվն անընդհատ աճում է: ԼՂ-ից բռնի տեղահանվածներն էլ որոնման դաշտում իրենց անհրաժեշտ աջակցությունը կարող են փնտրել:

reArmenia հարթակում այս պահին առաջարկվում է հումանիտար 22 օգնություն, հոգեբանական և բժշկական՝40, կացության ապահովման 18 օգնություն: Առանձնացվել են կացության ապահովման միայն խոշոր նախաձեռնությունները: reArmenia-ից էլ նշում են, որ հարթակում չներառված նախաձեռնություններ տեսնելուն պես կարող են կապվել իրենց հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում