ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից անձնական ավտոմեքենաներով դեպի Հայաստան ճանապարհված որոշ ընտանիքներ, դեռ Ստեփանակերտից դուրս չեկած, վերադարձել են՝ ճանապարհի խցանման պատճառով:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի բնակչուհի, լրագրող Գայանե Գևորգյանն՝ ընդգծելով, որ առաջ շարժվելը գրեթե անհնար է եղել:

«Չորսից-հինգ ժամում մոտ 100 մետր ենք կարողացել առաջ գնալ, նույնիսկ «Մազի կամուրջ» չենք հասել։ Կառավարությունից ասել են՝ սպասեք, և հավաստիացրել են, որ բոլորս էլ նորմալ գնալու ենք»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Ստեփանակերտում տիրող իրավիճակին՝ նա հայտնեց, որ քաղաքում շարունակվում են բենզինի հերթերը, աշխատող հացի փռեր կամ վաճառքի կետեր՝ նկատելի չեն, մարդիկ օգտագործում են մինչ այս տանը մնացած սննդամթերքը։

«Քիչ առաջ մի փռի կողքով էի անցնում: Նկատեցի, որ ալյուր կա թափված, ասեցին՝ ով ուզում է՝ կարող է վերցնել»,-հավելեց Գևորգյանը։

Հայերեն English Español Русский

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո