Արցախ

Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի․ ԼՂ ԱԻՊԾ

1 րոպեի ընթերցում

Որոնումների արդյունքում տարհանվել է  8 աճյուն և 10 քաղաքացի․ ԼՂ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացու տարհանել են Վանք գյուղից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։

Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողմը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում