Հայաստանից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ
1 րոպեի ընթերցում
![Հայաստանից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1120522.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապայության նախարարությունից, Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։