Արցախ

Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ը բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո աշխատում է արտակարգ ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ը բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո աշխատում է արտակարգ ռեժիմով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի բուժանձնակազմը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո աշխատում է արտակարգ ռեժիմով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԼՂ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

«Հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով։

Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան»,- ասվում է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում