Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել որոշակի խմբերի բուժառուների ՀՀ բուժհաստատություններ տեղափոխման հարցով

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։

«Արմենպրես»-ն «Արցախի տեղեկատվական շտաբ»-ից տեղեկացավ, որ քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Ըստ աղբյուրի՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և մեծահասակների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

Նշվում է, որ հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ էր հաղորդել Իվանյանում (Խոջալու) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքներից՝ հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը կմասնակցի Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում։ Նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել առաջիկա օրերին:

Քննարկվել են հումանիտար մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր։

Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի է ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպմանը ԼՂ պատվիրակության կազմում էին խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր Մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

Հայերեն English Русский

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին