Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի պայթյունից կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատեց ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։

Հայերեն English Français Русский